fbpx
Քաղաքականություն

Թրամփի ու Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել՝ դրանից մեր երկխոսությունը չի նվազել․ արտգործնախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր հետաքրքրվեցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ օրակարգով է մեկնում ԱՄՆ:

«Ամենը հայտարարվելու է, երբ վերջնական ծրագիրը լինի: Բնական է՝ հիմա նախապատրաստվում է ամբողջ ծրագիրը»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ երկխոսության՝ անհրաժեշտ մակարդակը չունենալու մասին քննադատություններին՝ Մնացականյանն ասաց.

«Եղել են շփումներ, մի հատ գնահատեք՝ ինչպես, ինչ մակարդակի շփումներ են եղել այս շրջանում: Թրամփի ու Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել՝ դրանից մեր երկխոսությունը չի նվազել, ավելի ակտիվացել է: ԱՄՆ-ն յուրահատուկ համակարգ է իր կառուցվածքով, երբ պահը կլինի, այդ հանդիպումն օրակարգում կա, միշտ եղել է, կլինի, երբ կլինի»:

Դիտարկմանը՝ ասում են, թե այդ հանդիպումը չի ստացվում կազմակերպել, նախարարն արձագանքեց.

«Սխալ են ասում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ