Սպիտակ տունը սահմանափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցների ձայնագրությունների նկատմամբ հասանելիությունը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ սահմանափակումներ են սահմանվել նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ բանակցությունների նկատմամբ։
Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցների սղագրության հրապարակումից հետո Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ այդպիսի բան տեղի չի ունենա Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցների հետ կապված։
