Աշխարհ
10:00 02/05/2020

Թրամփի վարչակազմը կպատժի Չինաստանին կորոնավիրուսի բռնկման պատճառով

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակում է Չինաստանին տնտեսական մեթոդներով պատժելու ծրագիր՝ կորոնավիրուսի մասին ճշմարտությունը թաքցնելու համար: Խոսքն ինչպես Պեկինի դեմ պատժամիջոցների, այնպես էլ երկու երկրների միջև առևտրային համաձայնության վերաբերյալ խստացման մասին։

Խոսքը միայն այն մասին չէ, որ Թրամփը փորձում է Չինաստանին թողնել ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին: Վարչակազմը հայտնել է, որ Վաշինգթոնը մտադիր է պահանջել, որպեսզի Չինաստանը և այլ երկրները գործեն ավելի պատասխանատու:

Միևնույն ժամանակ, Վաշինգթոնը փաստարկներ է հավաքում՝ ՉԺՀ-ի նկատմամբ իր քաղաքականությունը խստացնելու համար՝ հատուկ ծառայություններից պահանջելով ապացույցներ գտնել այն մասին, որ Ուհանի լաբորատորիան դարձել է մահացու համավարակի աղբյուր: Նրանք ցանկանում են իմանալ՝ արդյոք հիվանդության տարածումը եղել է կենդանիների հետ փորձարկումների արդյունք, թե որոշակի արտակարգ իրավիճակ է եղել լաբորատորիայում, որը թաքցվել է Չինաստանի իշխանությունների կողմից:

Աղբյուրը՝ CNN.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ