fbpx
Աշխարհ

Թրամփի խոսքերից հետո Իրաքը կարող է խզել ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքը ու դուրս հրավիրել ամերիկյան զորքը

Իրաքի խորհրդարանը փաստաթուղթ է նախապատրաստում, որով կարող է խզել Անվտանգության մասին ամերիկյան կողմի հետ ունեցած համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի փոխնախագահ Հասան ալ-Կաաբին: Սա եղել է ԱՄՆ նախագահի այն հայտարարության պատասխանը, թե ամերիկյան կողմը շարունակելու է զորք պահել Իրաքում Իրանն «աչքի տակ» պահելու համար:

Ռուսական մամուլի փոխանցմամբ՝ իրաքյան կողմին այս հայտարարությունը դուր չի եկել, և նրանք պնդում են, որ իրենց երկիրը պլացդարմ չէ այլ երկրի դեմ գործողություններ անելու կամ նրան հետևելու համար:

Չնայած սրան՝ խիստ անհավանական է, որ Իրաքը կտրուկ քայլերի կդիմի, քանի որ երկրի իշխանություններն առանց այն էլ չեն կարողանում լիարժեք վերահսկել իրավիճակը, որի արդյունքում իրաքյան տարածքում ստորաբաժանումներ ունեն նաև հարևաններից Թուրքիան և Իրանը: Կոնկրետ թուրքական կողմի հարցում Իրաքը բազմիցս վերջնագրեր է ներկայացրել՝ երկրի տարածքից թուրքական բազան հանելու պահանջով, սակայն դա օգուտ չի տվել:

Այնուամենայնիվ, Իրաքի խորհրդարանի փոխնախագահը խոստացել է, որ ԱՄՆ-ի հետ Անվտանգության մասին համաձայնագրի չեղարկման մասին նախագիծը քննարկման կներկայացվի առաջիկա նիստի ընթացքում, և դրանով կարգելվի ոչ միայն ամերիկյան, այլև մյուս երկրների զինված ուժերի ներկայությունը Իրաքում՝ հրահանգիչների կամ մարզիչների կարգավիճակով:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ