fbpx
Աշխարհ

Թրամփին թույլատրվել է օգտագործել Պենտագոնի ֆոնդերը սահմանին պատ կառուցելու համար

ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ֆոնդերից կարող է օգտագործել 2.5 մլրդ դոլար հարավային սահմանին պատի մի մասի կառուցման համար։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։

Համաձայն Գերագույն դատարանի այս որոշման՝ վերոնշյալ գումարը Պենտագոնի ֆոնդերից կարող է օգտագործվել Կալիֆոռնիայի, Արիզոնայի և Նյու Մեքսիկոյի նահանգներում պատերի կառուցման համար։

Կալիֆոռնիայի դաշնային դատարանը ավելի վաղ արգելել էր նախագահին այդ գումարը ծախսել պատի կառուցման վրա։

ԱՄՆ և Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը Թրամփի 2016-ի ընտրարշավի հիմնական խոստումն էր և արժանացել է դեմոկրատ քաղաքական գործիչների կտրուկ առարկությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ