fbpx
Աշխարհ
01:00 28/01/2020

Թրամփին խորհուրդ կտամ չհիմնվել ԶԼՄ-ների վերնագրերի վրա․ Զարիֆ

Իրանի գործողությունները համարժեք են Սուլեյմանիի սպանությանը․ Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խորհուրդ է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին արտաքին քաղաքականությունը կառուցելիս հիմնվել փաստերի, ոչ թե ԶԼՄ-ների վերնագրերի վրա;

«Դոնալդ Թրամփն արտաքին քաղաքականության շրջանակում իր մեկնաբանություններում և որոշումներում պետք է հիմնվի փաստերի, ոչ թե Fox News-ի վերնագրերի և փարսերենից թարգմանության վրա»,-գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում:

Նախարարը նաև կցել է Spiegel-ին տված իր հարցազրույցից հատված, որում ի սկզբանե քննարկել էր իր հայացքներն ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների մասին:

Զարիֆը նշել է, որ տեքստը ներկայացված է Թրամփի համար հասանելի անգլերենով:

Հարցազրույցում Զարիֆը հայտարարել է, որ «չի բացառում բանակցությունները վարելու հավանականությունն» ԱՄՆ-ի հետ անգամ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, եթե Վաշինգտոնը փոխի ուղղությունն ու չեղարկի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները՝ ընդգծելով, որ Իրանը դեռևս բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ԱՄՆ-ը լքել է այն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ