fbpx
Աշխարհ

Թրամփն անհամբերությամբ սպասում է ՌԴ-ի հետ երկխոսությունը շարունակելուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է մոտ ապագայում Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը։ Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր էջում։

Դրանից բացի՝ ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ լավ հանդիպում է անցկացրել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Նրա խոսքով՝ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են շատ թեմաներ, այդ թվում՝ առևտրի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, ՄՓՀՀ պայմանագրի, միջուկային սպառազինության վերահսկման և ընտրություններին միջամտության թեմաները:

Նշենք, որ Թրամփի և Լավրովի բանակցությունները, որ տեղի են ունեցել երեքշաբթի Վաշինգտոնում, տևել են 45-50 րոպե:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ