fbpx
Աշխարհ

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Նրանք քննարկել են Լիբիայում հրադադարի ռեժիմի, ինչպես նաև Սիրիայում բռնության վերացման անհրաժեշտության մասին հարցերը։ Այս մասինTwitter-ի իր էջում հայտարարություն է տարածել Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը։

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են օտարերկրյա միջամտության վերացման և Լիբիայում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Ղեկավարները համաձայնել են, որ Իդլիբի նահանգում (Սիրիա) տեղի ունեցող բռնության գործողությունները պետք է դադարեցվեն»,-նշել է նա:

Ըստ հաղորդագրության՝ նախագահ Թրամփը նաև ընդգծել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի և Հունաստանի միջև առկա տարաձայնությունների կարգավորման անհրաժեշտությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ