fbpx
Աշխարհ
14:00 16/01/2020

Թրամփն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Լիբիայում

The Guardian-ը Թրամփին ու Էրդողանին դասել է ավտոկրատ ղեկավարների ցանկում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիաի և Լիբիայի իրավիճակը, ինչպես նաև Իրանում բողոքի ցույցերը: Այս մասին տեղեկացնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։

«Կողմերը քննարկել են Սիրիայում և Լիբիայում անվտանգության հետ կապված իրավիճակը, ինչպես նաև Իրանի կողմից ուկրաինական Boeing 737 օդանավը խոցելու հարցը»,- նշել են մամուլի ծառայությունից:

Լիբիայում հունվարի 12-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջարկած նախաձեռնության շրջանակում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը Տրիպոլիում միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) և Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) ուժերի միջև, որի հրամանատարը ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարն է: Հունվարի 13-ին կողմերի ներկայացուցիչները Մոսկվա էին ժամանել բանակցությունների, որի արդյունքներով ԱՀԿ ներկայացուցիչները հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրել էին:

Հաֆթարը դադար էր վերցրել համաձայնագիրն ուսումնասիրելու համար, սակայն ավելի ուշ, ինչպես փոխանցել են արաբական լրատվամիջոցները, Մոսկվայից հեռացել էր առանց համաձայնագիրը ստորագրելու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ