fbpx
Աշխարհ

Թրամփն ու Ջոնսոնը կպայմանավորվեն առևտրային համաձայնագրի կնքման շուրջ

Հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 2020 թվականի հուլիսը հայտարարեն երկու երկրների միջև առևտրի համաձայնագիր կնքելու պայմանավորվածության մասին: Այս մասին հաղորդում է բրիտանական Sun-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտարարությունը կարող է արվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակներում՝ ըստ երկու ղեկավարների հանդիպման արդյունքների։ Նշենք, որ նրանց հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 24-ին:

Ինչպես հրատարակությանն ասել է կառավարության բարձրաստիճան մի աղբյուր, մինչև հուլիս երկու կողմերն էլ գործարք կնքելու քաղաքական կամք ունեն:

Նա հավելել է, որ «Ատլանտիկայի երկու կողմում էլ կա այն բանի ըմբռնումը, որ դա անհրաժեշտ է անել հենց այդ ժամանակ, քանի որ դրանից շատ չանցած ԱՄՆ-ում կսկսվի ընտրարշավը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ