fbpx
Աշխարհ

Թրամփն ու Ջոնսոնը քննարկել են առևտուրը Brexit-ից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսնոը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են առևտրի թեման Brexit-ից հետո։ Այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Երկու ղեկավարները վերահաստատել են իրենց մտադրությունը՝ ամրապնդելու հատուկ հարաբերությունները ազատ առևտրի շուրջ՝ լավ մշակված երկկողմ համաձայնագրի միջոցով՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո»,-նշվում է փաստաթղթում:

Բրիտանական Guardian հրատարակությունը հայտնել է, որ Ջոնսոնը Թրամփի հետ զրույցի ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարին հորդորել է չեղարկել բրիտանական ապրանքների, այդ թվում՝ շոտլանդական վիսկիի մաքսերը և լրացուցիչ մաքսերի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման նախաշեմին նրան հորդորել է չսահմանել ավտոմոբիլների ներմուծման մաքսեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ