ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանը, Սիրիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը դեկտեմբերի սկզբին տեղի է ունենալու Լոնդոնում: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ղեկավարները քննարկել են հետագա քայլերն Իրանի և Սիրիայի նկատմամբ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարների առաջիկա հանդիպումը Լոնդոնում»,-նշված է հաղորդագրության մեջ: