fbpx
Աշխարհ

Թրամփը 1 տարով ևս երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014 թվականի մարտին Ղրիմում ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին նշված է ծանուցման մեջ, որը նախագահն ուղարկել է Կոնգրես։

Թրամփի կարծիքով՝ այն անձանց գործողություններն ու քաղաքականությունը, որոնք Ուկրաինայում խաթարում են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները, սպառնում նրա խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նպաստում նրա ակտիվների ապօրինի յուրացմանը, ինչպես նաև ՌԴ-ի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը՝ ներառյալ Ղրիմի անեքսիան և ուժի գործադրումն Ոկրաինայում, շարունակում են իրենցից արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»:

Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Բարաք Օբամայի վարչակազմը սահամանել է 2014 թվականին․ դրանք ամեն տարի երկարաձգվում են 12 ամսով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ