fbpx
Աշխարհ

Թրամփը անդրադարձել է Հորմուզի նեղուցի միջադեպին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ոչ այլ ինչ է, քան խնդիր: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ իրանական կողմը Հորմուզի նեղուցում կալանել էր Մեծ Բրիտանիային պատկանող տանկեր: Այդ մասին հայտնել է USA Today-ը:

Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն այդքան էլ շատ տանկերներ չունի այդտեղ, սակայն ունի բազմաթիվ ռազմանավեր: Միացյալ Նահանգների ղեկավարը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված կապ կհաստատի բրիտանական կողմի գործընկերների հետ:

Ավելի վաղ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցում բրիտանական տանկեր է կալանել: Իրանական կողմը նշել էր, որ կալանման պատճառը եղել է տանկերի կողմից միջազգային նորմերի խախտումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ