fbpx
Աշխարհ
04:00 06/02/2020

Թրամփը անդրադարձել է ամերիկացի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու ծրագրին

Թրամփը անդրադարձել է ամերիկացի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու ծրագրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել ամբողջապես ֆինանսավորել ամերիկացի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու ծրագիրը: Այս մասին նա հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից։

Ինչպես հայտնում է Yahoo News-ը, Թրամփը նշել է, որ օրենսդիրները պետք է միշտ հիշեն ԱՄՆ-ի՝ առաջատար լինելու փաստն ու շարժվեն է՛լ ավելի առաջ՝ դեպի Լուսին:

«Խնդրում եմ Կոնգրեսին ամբողջապես ֆինանսավորել «Արտեմիս» ծրագիրը՝ երաշխավորելու համար, որ Լուսնի մակերևույթին վայրէջք կատարող հաջորդ կինն ու տղամարդն ամերիկացի տիեզերագնացներ են լինելու, և սա օգտագործելով որպես արձակման հարթակ՝ երաշխավորելու համար, որ Ամերիկան կլինի Մարսի վրա դրոշ ծածանած առաջին պետությունը»,-նշել է նախագահը:

Աղբյուրը հիշեցնում է, որ «Ապոլլոն 17» լուսնային առաքելության 45-ամյակի կապակցությամբ Թրամփը ստորագրել էր փաստաթուղթ, որով ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) պետք է առաջիկա մի քանի տարում տիեզերագնացներին Լուսին ուղարկի:

Անցած տարվա մայիսին Սպիտակ տունը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՍԱ-ի ֆինանսավորումն ավելացնել 1,6 մլրդ դոլարով, որ հնարավոր լինի «Արտեմիս» լուսնային առաքելության իրագործումը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ