fbpx
Աշխարհ
20:30 16/10/2019

Թրամփը արտաքին քաղաքականության մասին ոչինչ չգիտի․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալ քաղաքականություն է վարում Ռուսաստանի հարցում և կարող է նպաստել ՆԱՏՕ-ի փլուզմանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է CNN-ը, հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը։

«Մեր նախագահը գործում է պատահականորեն, նա խելագար է, արտաքին քաղաքականության մասին ոչինչ չգիտի և գործում է միայն վերընտրվելու համար՝ վախից ելնելով»,-ասել է Բայդենը:

«Ռուսաստանը փորձում է ազդեցություն ունենալ և պառակտել ՆԱՏՕ-ն, և ի՞նչ է անում մեր նախագահը:

Նա ասում է․ «Ես հավատում եմ Վլադիմիր Պուտինին: Ես չեմ հավատում մեր հետախուզությանը»,-հավելել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ