Աշխարհ

Թրամփը ցանկանում է CNN-ի այլընտրանք ստեղծել․ եղածները գոհացնող չեն

«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանները, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի պետբյուջեից, գլուխ չեն հանում իրենց աշխատանքից, ուստի ամերիկյան իշխանությունները դիտարկում են արտասահման հաղորդումներ հեռարձակելու համար նոր զանգվածային լրատվամիջոցի տեղծուման մասին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։

Այն կդառնա CNN լրատվական հեռուստաընկերության այլընտրանքը, որը քննադատաբար է տրամադրված Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նկատմամբ։

«CNN-ը Միացյալ Նահանգների սահմաններից դուրս շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան երկրի ներսում: Այն ամենից, ինչ դուք տեսնում եք այստեղ, շատ բան հեռարձակվում է ամբողջ աշխարհում: Մենք ունենք «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն/Ազատ Եվրոպա»-ն:

Մենք դրանք ստեղծել ենք մեր երկիրն ուժեղացնելու նպատակով, բայց այժմ նրանք լավագույն ձևով չեն աշխատում»,-ասել է նախագահը:

Թրամփը ընդգծել է, որ CNN-ին լսում են արտասահմանում:

«Դա ահավոր է մեր երկրի համար: Մեզ հարկ կլինի գործարկել մեր սեփական հեռուստացանցը և դրանով հաղորդել իսկական նորություններ, որովհետև նրանք (CNN-ը) իրոք վնասաբեր են մեր երկրի համար»,-եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ