fbpx
Աշխարհ

Թրամփը ցանկանում է փոխարինել Պոմպեոյին․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թեկնածուներ է փնտրում պետքարտուղարի պաշտոնի համար, քանի որ ներկայիս պետքարտուղար Մայք Պոմպեոն հնարավոր է որոշի Սենատի ընտրություններին մասնակցելու համար լքել պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է The Washington Post պարբերականը:

Մայք Պոմպեոն հնարավոր է առաջադրվի Սենատի ընտրություններին Քանզաս նահանգից: Պարբերականի զրուցակիցները նշել են, որ պետքարտուղարը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, բայց նա դեռ ժամանակ ունի. թեկնածուների գրանցումն ավարտվում է 2020 թվականի հունիսին:

Պետքարտուղարի պաշտոնի հնարավոր թեկնածուների ցանկում նշվում են.

1. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՚ Բրայենը,

2. ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը,

3. Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը,

4. պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը,

5. Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը,

6. հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոն (Ֆլորիդա նահանգից) և Թոմաս Կոտտոնը (Արկանզաս նահանգից):

Պարբերականի տվյալներով՝ ամենից հաճախ Պոմպեոյի իրավահաջորդ է նշվում Ռոբերտ Օ՚ Բրայենի անունը: Նա վայելում է Դոնալդ Թրամփի համակրանքը, ինչի շնորհիվ դիվանագիտական ավելի մեծ լիազորություններ է ստացել:

Մայք Պոմպեոն պետքարտուղար է նշանակվել 2018 թվականի ապրիլին: Մինչ այդ, նա 2017-2018 թվականներին զբաղեցրել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ