fbpx
Աշխարհ

Թրամփը ՉԺՀ նախագահին խոստացել է հանգիստ արձագանքել կորոնավիրուսի թեմային

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռոսխոսազրույց է ունեցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ։ ԱՄՆ նախագահը խոստացել է, որ Վաշինգտոնը այսուհետև հանգիստ է արձագանքելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը: Այդ մասին ասված է հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Չինաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։

Թրամփը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը հանգիստ է վերաբերելու և արձագանքելու կորոնավիրուսի բռնկմանը, պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ ինչպես երկկողմ շփումների միջոցով, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կապուղիներով։

«ԱՄՆ-ը պատրաստ է իր փորձագետներին ուղարկել ՉԺՀ և օգնություն ցուցաբերել այլ եղանակներով»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև հավելել է, որ այդչափ կարճ ժամկետում մասնագիտացված հիվանդանոցի կառուցումը տպավորիչ է և ցուցադրում է Չինաստանի մեծ հնարավորությունները արտակարգ իրավիճակներին հակազդելու ընդունակության հարցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ