fbpx
Աշխարհ

Թրամփը դարձյալ մեղադրել է Նենսի Փելոսիին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ քննադատության է ենթարկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ նրան մեղադրելով Սենատում հանրապետականներին պաշտոնազրկման ընթացակարգի անցկացման պայմաններ թելադրելու փորձի մեջ։

«Խելացնոր Նենսին ցանկանում է Սենատում հանրապետականների մեծամասնությանը պաշտոնազրկման այդ խաբեության պայմաններ թելադրել,-գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

ԱՄՆ նախագահը նշել է, որ դեմոկրատները ցանկանում են, որ դրանով էլ ամեն ինչ վերջանա:

«Նրանց հետաքննությունը մեռած է, իսկ նրանց վարկանիշները սարսա՜փ են ներշնչում»,-նշված է գրության մեջ:

Սպիտակ տան ղեկավարն ըստ որում կոնկրետ տվյալներ չի բերել դեմոկրատներին պաշտպանելու մակարդակի վերաբերյալ: Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ, մասնավորապես, պաշտոնազրկման հարցով ամերիկացիների կարծիքները գործնականում բաժանվել են հավասար մասերի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ