ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրեաները պետք է իրենց ձայնը տան հանրապետականներին, քանի որ դեմոկրատների օգտին քվեարկելը կդիտարկվի որպես անտեղյակության եւ անհավատարիմ լինելու դրսեվորում: Քենթակի նահանգում իր ելույթի ընթացքում Թրամփը հայտնել է, որ դեմոկրատները ցանկանում են վնասել Իսրայելին:
Այս հայտարարությունը միանշանակ չի ընդունվել ամերիկայի հրեա շրջանակների կողմից:
Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերը, որն ազգությամբ հրեա է, դատապարտել է նախագահի հայտարարությունը՝ նշելով, որ այն հակասեմիտականություն է խրախուսում երկրում և աշխարհում:
Իր հերթին ազգությամբ հրեա, նախագահի թեկնածու սենատոր Բերնի Սանդերսը ևս արձագանքել է նախագահի հայտարարությանը՝ նշելով, որ լինելով ազգությամբ հրեա՝ նա պատրաստվում է քվեարկել դեմոկրատ հրեա թեկնածուի օգտին:
Նախագահի հայտարարությունը տարբեր արձագանքների է արժանացել Իսրայելում: