fbpx
Աշխարհ
23:00 21/02/2020

Թրամփը դժգոհ է, որ «Մակաբույծը» ֆիլմը օսկար է ստացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել այն փաստից, որ հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմն այս տարի «Օսկար» է ստացել։ Այս մասին հաղորդում է AFP-ն:

«Որքա՞ն վատն էր այս տարի «Օսկարի» մրցանակաբաշխությունը»,- հարցրել է Թրամփը Կոլորադոյում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

Թրամփը նշել է, որ իրենք բավականաչափ խնդիրներ ունեն Հարավային Կորեայի հետ առևտրի հարցում:

«Իսկ նրանց մրցանակ են տալիս` որպես լավագույն ֆիլմ: Արդյո՞ք դա լավ է: Չգիտեմ»,-ասել է նա։

«Նեոն»-ը` «Մակաբույծները» ֆիլմի ամերիկյան դիստրիբյուտորը, պատասխանել է ԱՄՆ նախագահին Twitter-ում` հայտարարելով, որ իր դժգոհությունը ենթագրերով ֆիլմից կարելի է հասկանալ, քանի որ «նա կարդալ չգիտի»:

Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է վերադարձնել դասական ֆիլմերը Հոլիվուդի ոսկե դարից ՝ նշելով «Քամուց քշվածները» և «Բուլվար Սանսեթ» ֆիլմերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ