fbpx
Աշխարհ

Թրամփը ևս մեկ քայլով մոտենում է իմպիչմենտին

Նախագահը ներքաշված է մի շարք լուրջ հանցագործությունների մեջ: Կոնգրեսը չի կարող հավերժ անտեսել այս փաստը:

Բազմիցս նշվել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ եղած ապացույցները կարող են հանգեցնել նրա պաշտոնանկությանը, սակայն գործը հիմա այն փուլում է, որ այդ ապացույցները դեռ բավարար չեն նրա հեռացման համար: Այս խնդրի լուծման այլ խելամիտ և հնարավոր տարբերակներ էլ կան:

Ինչպես հայտնել է BuzzFeed-ը հինգշաբթի օրը՝ Թրամփը հավանաբար դրդել է Մայքլ Քոհենին ստել Կոնգրեսին իր Ռուսաստանում ունեցած բիզնես նախագծերի վերաբերյալ, և սա, թվում էր, կօգներ ավարտել այս գործը: Սակայն այս պատմությունը կասկածի տակ դրվեց ուրբաթ օրը, այն բանից հետո, երբ  Հատուկ Խորհրդատու Ռոբերը Մյուլերի գրասենյակը հայտարարեց, որ հատուկ խորհրդատվության օֆիսին տրամադրած որոշ հայտարարությունների նկարագրություններ և այս գրասենյակի ձեռք բերած փաստաթղթերի և ցուցմունքների նկարագիրը Մայքլ Քոհենի կոնգրեսական վկայության հետ կապված ճշգրիտ չեն: BuzzFeed-ի գլխավոր խմբագիրը սակայն նշել է, որ պատասխանատու է այդ զեկույցի և լրագրողների աղբյուրների համար:

Ակնհայտ է, որ Թրամփն ամեն ինչ կանի այս խնդիրը կոծկելու համար: Ուստի, կոնգրեսական հանրապետականները ստիպված են որոշել. արդյո՞ք նորից փախչել այս խնդրից՝ մտածելով, որ միևնույն է բավարար ապացույցներ չեն գտնվի:

Խնդիրն այն չէ, որ հայտնվել են ապացույցներ այն մասին, որ Թրամփը չարաշահում է իր իշխանությունը և դեմ է գնում արդարությանը, այլ այն, որ նա անընդհատ դեմ է դուրս գալիս օրենքի գերակայությանը, ուստի առաջ շարժվել հնարավոր չէ: Պատմությունը ցույց է տվել, որ Կոնգրեսը կարող է հանդուրժել նախագահի հանցագործությունները մինչև որոշակի պահ: Այնուամենայնիվ, կար միայն մեկ նախագահ, Ռիչարդ Նիքսոնը, ով կարողացել է շարունակաբար չհնազանդվել օրենքին:

Թրամփն արդեն իրենից վանել է Կառավարության գրեթե բոլոր մարմիններին: Թե Կոնգրեսի, թե FBI-ի և թե ռազմական ուժերի հետ նա այնպես է վարվում, կարծես թե դրանք միայն իրեն ծառայելու համար գոյություն ունեն, իսկ հետո հանրայնորեն մեղադրում է այդ մարմիններին, երբ իրեն չեն ծառայում:

Աղբյուր՝ Bloomberg

Թարգամությունը՝ Azat.tv

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ