fbpx
Աշխարհ

Թրամփը գաղտնի երազում է ինձ նմանվելու մասին․ Շվարցնեգեր

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ և հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի երազում է իր նման լինել: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, նա ասել է հարցազրույցում, որը հրապարակվել է Men’s Health ամսագրում:

«Կարծում եմ՝ նա սիրահարված է ինձ»,-հեգնորեն ասել է Շվարցենեգերը:

«Այդպիսին է իրականությունը: Թրամփը ցանկանում է ինձ նման լինել: Չեմ կարծում եմ, թե նա վախենում է ինձնից»,-հավելել է 72-ամյա Շվարցենեգերը:

Նրա խոսքով՝ Թրամփը, երբ դեռևս գործարար էր, հարցեր էր ուղղում իրեն հետաքրքրող թեմաների շուրջ, թե արդյոք ֆիլմը շահավետ է ստացվել, թե ինչպես խաղալ ֆիլմում, որպեսզի հանդիսատեսը հավանի: Թրամփին, Շվարցենեգերի խոսքով, հետաքրքրում էր նաև այն, թե ինչպես է ճիշտ հարցազրույց տալ, որպեսզի շահել հանրության վստահությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ