fbpx
Աշխարհ

Թրամփը գլխավոր դատախազին խնդրել է օրինական համարել Զելենսկու հետ զրույցը․ The Washington Post

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին խնդրել է անցկանել հատուկ մամուլի ասուլիս և հրապարակայնորեն հայտարարել օրենքի խախտումների բացակայության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տան ղեկավարի հեռախոսազրույցում: Այդ մասին գրում է The Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, այդ խնդրանքն ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն է ուղարկվել մոտավորապես սեպտեմբերի 25-ին, երբ հրապարակվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների զրույցի սղագրությունը:

Բարրը հրաժարվել է կատարել Թրամփի խնդրանքը, ինչի մասին Սպիտակ տան ղեկավարը վերջերս հայտարարել է իր մերձավորներին: Չնայած դրան, ինչպես թերթին հայտնել է աղբյուրը, գլխավոր դատախազի և նախագահի հարաբերությունները շարունակում են լավ մնալ:

ԱՄՆ-ում սեպտեմբերին խոշոր սկանդալ է բորբոքվել Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի շուրջը: Դա հանգեցրել է այն բանին, որ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հայտարարել է Թրամփի նկատմամբ պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու մասին: Ինչպես պնդում են Թրամփի ընդդիմախոսները, զանգի ժամանակ նա փորձել է Զելենսկուն համոզել Ուկրանիայում Ջոզեֆ Բայդենի որդի Հանթերի գործունեության հետաքննություն սկսել Կիևին ֆինանսական և ռազմական օգնության դիմաց:

Վերեվ