ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններին կոչ է արել՝ մի կողմ թողնել տարաձայնությունները և համագործակցություն հաստատել հանուն երկրի բարօրության: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։
«Եվ այսպես, մյուս կուսակցությանը հնարավորինս վատ լույսի ներքո ներկայացնելու համար հնարավոր ամեն ինչ անելու կուսակցություններից յուրաքանչյուրի երկու տարվա ջանադիր աշխատանքից և փորձերից հետո, եկել է գործին վերադառնալու ժամանակը: Մյուլլերի զեկույցը պարզորոշ շարադրեց, որ Ռուսաստանի հետ նախահամաձայնություն չի եղել»,- գրել է պետության ղեկավարը:
«Սակայն այժմ հանրապետականներն ու դեմոկրատները պարտավոր են համախմբվել` ի բարօրություն ամերիկյան ժողովրդի: Այլևս չպետք է լինեն թանկ արժեցող ու երկարատև հետաքննություններ: Եկեք աշխատենք ներգաղթի, ենթակառուցվածքների, անհամեմատ ավելի ցածր գներով դեղորայքի և բազմաթիվ այլ խնդիրների ուղղությամբ: Եվ եկեք դա անենք այժմ»,- հավելել է նա:
