fbpx
Աշխարհ

Թրամփը հավաստել Է ԵՄ-ից ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու պլանները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու պլանները՝ ի պատասխան Եվրամիության կողմից իր արդյունաբերության սուբսիդավորման: Գրել է նա տվիթերյան իր էջում` հավելելով, որ այդ միջոցը կվերաբերի ԵՄ-ի երկրներից 11 մլրդ դոլար գումարի ներմուծմանը։

«Առևտրի համաշխարհային կազմակերպությունը պարզել է, որ Եվրամիության լրահատկացումները բացասաբար են ազդել Միացյալ Նահանգների վրա, որն այժմ մաքսատուրքեր կսահմանի ԵՄ-ի 11 մլրդ դոլար արժողությամբ արտադրանքի վրա,-գրել է Թրամփը:-ԵՄ-ն երկար տարիներ խաբում էր ԱՄՆ-ին իր շահերի համար: Դա պետք է դադարեցվի»:

Ապրիլի 9-ին Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչը, արձանգանքելով Airbus-ի լրահատկացումների պատճառով հնարավոր նոր մաքսերի վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարություններին, Եվրամիությունը պատրաստվում է պատասխան միջոցներ ձեռնարկել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Boeing ընկերության համար ԱՄՆ-ի լրահատկացումների շուրջը վեճի շրջանակներում:

Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցչի գրասենյակը հայտնել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Եվրամիությունից ներմուծման նոր մաքսերի սահմանումը, քանի դեռ ԵՄ-ն չի դադարեցրել Airbus-ի լրահատկացումը:  Այն ապրանքների նախնական ցուցակը, որոնք կարող են ենթարկվել նոր մաքսերի, ներառում է քաղաքացիական ուղղաթիռները և ինքնաթիռները, ինչպես նաև դրանց համալրող մասերը: Բացի դրանից` ցուցակում ներառված են սաղմոնի սուկին, ծովախեցգետինները, պանիրները, ձիթայուղը, ջեմերը, հյութերը, գինին, գորգերը և բազմաթիվ այլ ապրանքներ: Մաքսերը կարող են վերաբերել չորս երկրի՝ Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային և Մեծ Բրիտանիային:

«Եվրահանձնաժողովն ի գիտություն է ընդունում մամուլի համար արված հայտարարությունը, որը երեկ հրապարակել է ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցչը»,- ասել է ԵՀ-ի պաշտոնյան՝ մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունները: Նրա խոսքով՝ առևտրական ներկայացուցչի կողմից բերված տվյալները «հիմնված են ԱՄՆ-ի ներքին գնահատումների վրա», որոնք չեն գնահատվել ԱՀԿ-ի կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ