Թրամփը հաստատել է, որ 2020-ի ընտրություններին կմասնակցի փոխնախագահի հետ տանդեմով

Միացեք մեզ՝
trump pence

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին կմասնակցի փոխնախագահ Մայք Փենսի հետ տանդեմով: Այս մասին գրում  РИА Новости-ն:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք չի ցանկանում Փենսին փոխարինել որպես ընտրությունների թեկնածու, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Այդ մասին չեմ պատրաստվում մտածել»:

«Ես չափազանց գոհ եմ Մայք Փենսից, Մայք Փենսը հիանալի փոխնախագահ է»,-հավելել է Թրամփը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, Թրամփը Հանրապետական կուսակցությունից դեռևս լուրջ մրցակիցներ չունի նախագահի երկրորդ ժամկետով առաջադրվելու համար պայքարում։

Ամենաթարմ