fbpx
Աշխարհ

Թրամփը հայտնել է, որ Ստոլտենբերգն իր մեծ երկրպագուն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգն աշխարհում իր ամենամեծ երկրպագուն է: Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը շատ երախտապարտ է իրեն, որ դաշնակիցներն ավելացրել են պաշտպանության ոլորտում իրենց ներդրումներ»:

«Ես կարծում եմ, որ իմ ամենամեծ երկրպագուն աշխարհում գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն է՝ ՆԱՏՕ-ի ղեկավարը: Նա ասաց, որ չի կարողանում հավատալ դրան (ԱՄՆ-ն ստիպել է դաշնակիցներին ավելացնել ներդրումները), քանի որ 20 տարվա ընթացքում… նրանք ավելի քիչ էին վճարում»,-հայտարարել է Թրամփը:

Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահի աշխատակազմը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին մինչև 2024 թվականն ավելացնել պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի չափով: Նույն ամսում Թրամփը որոշել է կրճատել ՆԱՏՕ-ի համար արվող ծախսերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ