fbpx
Աշխարհ
12:30 29/01/2020

Թրամփը հրապարակել Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ «դարի գործարքի»

Թրամփի կոչը համաշխարհային բանկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ համաձայն իր առաջարկած «դարի գործարքի»: Այս մասին նա գրել է իր Twitter-ի էջում:

«Այսպիսի տեսք կարող է ունենալ Պաղեստինի ապագա պետությունը՝ Արևելյան Երուսաղեմի հատվածում տեղակայված մայրաքաղաքով»,- քարտեզի լուսանկարին կից գրել է ԱՄՆ ղեկավարը:

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ ինքը միշտ կաջակցի Իսրայելի պետությանն ու հրեա ժողովրդին:

«Ես լիովին աջակցում եմ նրանց անվտանգությանը և պատմական հայրենիքում ապրելու իրենց իրավունքին: Ժամանակն է եկել խաղաղության»,- հավելել է Թրամփը:

Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք են:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ