fbpx
Աշխարհ

Դեմոկրատների քաղաքական ինքնասպանությունը․ Թրամփը՝ իմպիչմենտի գործընթացի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը իմպիչմենտի ընթացակարգի շրջանակում մեղադրանքի երկու հոդվածներով որակել է Դեմոկրատական կուսակցության քաղաքական ինքնասպանություն:

Այս հայտարարությունը Սպիտակ տան ղեկավարն արել է կողմնակիցների առջև Միչիգանի նահանգում:

«Անբան դեմոկրատները բացահայտորեն իրենց խորը ատելությունն են հայտնում ամերիկացի ընտրողներին: Այդ ապօրինի և քաղաքականապես պատվիրված իմպիչմենթը Դեմոկրատական կուսակցության քաղաքական ինքնասպանության երթն է»,-ասել է նա:

Նա ընդգծել է, որ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում փորձում են վերացնել տասնյակ միլիոնավոր ամերիկացի հայրենասերների ձայները։ Այս մասին նա ասել է՝ խոսելով 2016 թվականի ընտրությունների արդյունքների մասին, որոնց արդունքում ինքն զբաղեցրեց նախագահի պաշտոնը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ