fbpx
Աշխարհ
11:00 04/03/2020

Թրամփը իր աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2019թ. չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարին է փոխանցել: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ստեֆանի Գրիշհեմը։

Նա մանրամասնել է, որ խոսքը 100 000 դոլարի մասին է:

Twitter-յան գրառմանը կից խոսնակը նաև հրապարակել է համապատասխան չեկի լուսանկարը, որից պարզ է դառնում, որ այն դուրս է գրվել առողջապահության նախարարի քարտուղարության անունով:

Նշենք, որ ներկայումս ԱՄՆ-ում կա կորոնավիրուսի 118 վարակակիր և ինը զոհ:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ