fbpx
Աշխարհ

Թրամփը կարծում է, որ օտար երկրներին ձեռնտու է Բայդենի նախագահ դառնալը

Օտարերկրյա առաջնորդները ցանկանում են, որ հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը։ Այս համոզմունքն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և այդ մասին հայտնել է Փենսիլվանիա նահանգի Մոնտուրսվիլ քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Նա (Բայդենը) հայտարարեց, որ առաջադրվում է նախագահի պաշտոնում, և ասաց, որ դա այն պատճառով է, որ օտարերկրյա առաջնորդները զանգահարել են իրեն և խնդրել դա անել»,- ասել է Թրամփը։

Նա նշել է, որ այլ երկրները, մասնավորապես Չինաստանը, կկարողանան իրենց համար օգուտ քաղել Բայդենի` նախագահ լինելու դեպքում ։ Թրամփի կարծիքով՝ Չինաստանը կարող է շարունակել տարեկան 500 մլրդ դոլար և ավելի աշխատել՝ թալանելով ԱՄՆ-ը։

ԱՄն նախագահը կատակել է՝ ասելով, որ կարող է 5 ժամկետ անցկացնել ԱՄՆ նախագահի պաշտոնում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ