fbpx
Աշխարհ

Թրամփը կարծես մոռացել էր, թե ով է Զելենսկին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ճանաչել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն: Համապատասխան տեսագրությանն ուշադրություն է դարձրել հեռուստահաղորդավար Օլգա Սկաբեևան:

Լրագրողը հարցրել է ԱՄՆ ղեկավարին՝ ծրագրու՞մ է արդյոք Զելենսկուն հրավիրել Սպիտակ տուն:

«Ներեցեք, ո՞ւմ մասին է խոսքը»,- հարցով պատասխանել է Թրամփը:

Հստակեցումից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ անհամբերությամբ է սպասում Զելենսկու հետ հանդիպմանն ու նրան խելամիտ տղա է անվանել:

Համացանցում հայտնված տեսանյութից, սակայն, պարզ չէ՝ Թրամփը մոռացե՞լ էր Ուկրաինայի նախագահի ազգանունը, թե՞ հարցը լավ չի լսել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ