fbpx
Աշխարհ

Թրամփը կհանդիպի Պոմպեոյի հետ պետքարտուղարի՝ Սոչիից վերադառնալուց հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի կհանդիպի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Սոչիից նրա վերադառնալուց հետո, որտեղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին վկայում է ամերիկյան առաջնորդի ժամանակացույցը, որը երեքշաբթի տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ըստ այդ տվյալների՝ հանդիպումը կկայանա տեղի ժամանակով ժամը 14.45-ին, Սպիտակ տան Օվալաձև կաբինետում, և կանցնի փակ դռների հետևում։

ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստան այցի ընթացքում երեքշաբթի բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նրան ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Լավրովը և Պոմպեոն Սոչիում մոտ երեք ժամանոց բանակցություններ են վարել՝ քննարկելով, ինչպես նշել է ԱԳՆ ղեկավարը, ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ավելի հրատապ միջազգային և տարածաշրջանային հարցեր, ներառյալ իրավիճակն Ուկրաինայում, Վենեսուելայում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում ընդհանրապես, Հյուսիսային Կորեայի և Իրանի միջուկային մշակումների խնդիրների կարգավորումը։ Ինչպես ընդգծել է Լավրովը, կողմերը հանգել են այն եզրակացության, որ «պետք է ջանալ նախաձեռնել գործնական քայլեր (ռուս-ամերիկյան հարաբերություններում) ստեղծված իրավիճակի շտկման համար»։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ