ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ին մեղավոր է ճանաչել ամերիկացի 22-ամյա Օտո Վոմբիերի մահվան համար: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Բնականաբար, ես ԿԺԴՀ-ին եմ պատասխանատու համարում Օտոյի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա մահվան համար: Գլխավորն այն է, որ Օտո Վոմբիերը զուր չի զոհվել: Նա եւ նրա ընտանիքը դարձել են մեծագույն սիրո և ուժի վիթխարի խորհրդանիշ», – նշել է Թրամփը:
Ընդ որում՝ ԱՄՆ նախագահը մեկ բառով իսկ չի ակնարկել միջադեպին իր հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ընի մասնակցության մասին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարում էր, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը տեղյակ չէր ամերիկահպատակի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, որը մահացել էր բանտից ազատվելուց հետո: