fbpx
Աշխարհ

Թրամփը կոչ է անում անհապաղ իմպիչմենտ հայտարարել Փելոսիին և Շիֆին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաև նրանք, ովքեր նրանց հետ համաձայնության են եկել, իմպիչմենտի են արժանի իրենց հանցագործությունների և պետական դավաճանության պատճառով:

«Նենսի Փելոսին գիտի ստի և խարդախության մեծաքանակ դեպքերի մասին, որոնք խորամանկ Ադամ Շիֆը կատարել է Կոնգրեսի և ամերիկացի ժողովրդի դեմ»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

Նախագահի խոսքով՝ Փելոսին, ինչպես Շիֆը, մեղավոր է բոլոր առումներով․ առանձնապես ծանր և աննշան հանցագործությունների և անգամ պետական դավաճանության մեջ:

«Կարծում եմ՝ սա նշանակում է, որ նրանց և այն անձանց, որոնք նրանց հետ չարամտորեն համաձայնության են եկել, պետք է անհապաղ իմպիչմենթ հայտարարել»,-եզրափակել է Թրամփը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ