Աշխարհ

Թրամփը կոչ է արել վերսկսել դպրոցների աշխատանքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգապետերին կոչ է արել դպրոցների վերաբացման ուղղությամբ աշխատանքներ տանել: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարծում եմ, որ նրանք պետք է անպայման բացեն դպրոցները: Երիտասարդները շատ քիչ են ենթարկվում կորոնավիրուսին»-, ասաց նախագահը:

Նրա խոսքով՝ վերջնական որոշումը նահանգների ղեկավարներինն է, սակայն նա չի համարի, որ նահանգները վերականգնվել են, եթե դպրոցները բաց չեն:

Ընդ որում, նա ընդգծել է, որ դպրոցների՝ որոշակի տարիքի աշխատակիցները, որոնք կարող են հիմնավորված մտահոգություններ ունենալ հիվանդության հետ կապված, կարող են ավելի ուշ դուրս գալ աշխատանքի:

Դպրոցներն ԱՄՆ-ում այժմ փակ են, իսկ դպրոցականներն անցնել են հեռավար ուսուցման: Շատ նահանգներում այս ռեժիմն արդեն երկարաձգվել է մինչև ուսումնական տարվա ավարտը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ