Աշխարհ

Թրամփը Կոնգրեսին հայտնել է Զենքի վաճառքի մասին պայմանագրի վավերացումից հրաժարվելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ԱՄՆ օրենսդիրներին տեղեկացրել է Զենքի վաճառքի մասին միջազգային պայմանագրի վավերացումից հրաժարվելու որոշման մասին։ Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի` Սենատ ուղարկված նրա նամակում:

«Ես եկա այն եզրակացության, որ Միացյալ Նահանգները շահագրգռված չէ դառնալու Զենքի վաճառքի մասին միջազգային պայմանագրի անդամ… Սրա հետ կապված ես որոշեցի Սենատից հետ կանչել նշված պայմանագիրը և համապատասխանաբար՝ խնդրել, որ այն ինձ վերադարձվի»,- նշել է Թրամփը:

Թրամփն ուրբաթ հայտարարել էր, որ Սենատին խնդրելու է կասեցնել պայմանագրի վավերացումը, որը ստորագրվել էր Բարաք Օբամայի նախագահության օրոք, ով այն 2016-ի դեկտեմբերին ուղարկել էր սենատորներին: Թրամփը նաև հայտարարել էր, որ մտադիր է ՄԱԿ-ին իրազեկել դրան անդամակցելու ԱՄՆ մերժման մասին:

Պայմանագիրն իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ է, որը կանոնակարգում է զենքի միջազգային առևտուրը: Դրա կիրառման ոլորտը տարածվում է սովորական սպառազինության հետևյալ կարգերի վրա՝ մարտական տանկեր, մարտական զրահամեքենաներ, խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր, ռազմական օդանավեր, ռազմական ուղղաթիռներ, ռազմական նավեր, հրթիռներ և հրթիռների արձակման կայանքներ, հրաձգային զենք և թեթև սպառազինություն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ