fbpx
Աշխարհ

Թրամփը Կոնգրեսին ուղերձ է հղելու փետրվարի 5-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է երկրի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերը և փետրվարի 5-ին Կոնգրեսի երկու պալատների առջև հանդես կգա «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով, ասված ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:

«Ներկայացուցիչների պալատի հարգելի խոսնակ, շնորհակալություն «Երկրի դրության մասին» Կոնգրեսի երկու պալատների առջև փետրվարի 5-ին հանդես գալու հրավերի համար: Այն ընդունելը պատիվ է ինձ համար»,- նշել է նա:

Ի սկզբանե ենթադրվում էր, որ Թրամփը ճառով Կոնգրեսում հանդես կգա հունվարի 29-ին: Սակայն Փելոսին պետության ղեկավարին մերժել էր Կոնգրեսում ելույթ ունենալու իրավունքը՝ ԱՄՆ-ի կառավարության մի մասի աշխատանքի դադարեցման պատճառով:

ԱՄՆ-ի նախագահներն ամենամյա ուղերձներն օգտագործում են երկրի դրության իրենց տեսակերպը շարադրելու, ներքին և արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները նշելու համար:

ԱՄՆ-ում իշխանության օրենսդիր ճյուղի առջև ամենամյա ուղերձով նախագահի ելույթի ավանդույթը ծնունդ է առել 1790 թվականի հունվարի 8-ին: Դրա հիմքը դրել է պետության առաջին ղեկավար Ջորջ Վաշինգտոնը, այն ժամանակ նա ելույթ է ունեցել Նյու Յորքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ