Աշխարհ

Թրամփը կողմ է ամերիկացիներին 1200 դոլարից ավելի օգնություն տրամադրելուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտնել է, որ կողմ է ամերիկացիներին 1200 դոլարից ավելի օգնություն տրամադրելու ծրագրին:

Հայտնի է, որ այս ծրագրի նպատակը ֆիզիկական անձանց օգնելն է, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել պանդեմիայի տնտեսական հետևանքները:

«Ես կողմ եմ ավելի մեծ թվով գումարային աջակցության տրամադրմանը, քան դեմոկրատներն են առաջարկում, բայց ամեն բան պետք է ճիշտ արվի»,- նշել է Թրամփը և հավելել, որ ցանկանում է, որ գումարն ամերիկացիներին հնարավորիս արագ և առանց որևէ ավելորդ բարդությունների հասնի։

Այս մասին հայտնում է Fox Business-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ