fbpx
Աշխարհ

Թրամփը կրկին հայտարարել է Հս․ Կորեայի հետ համաձայնագիր կնքելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ շտապում է համաձայնագիր կնքել Հյուսիսային Կորեայի հետ մի քանի օր անց։ Նա նամակ է ստացել Փհենյանի առաջնորդ Կիմ Չեն Ընից:

FoxNews-ին տված հարցազրույցում պատասխանելով Հյուսիսային Կորեայի կողմից պատժամիջոցները խախտելու մասին հարցին՝ Թրամփը նշել է, որ «բոլորը փորձում են խախտել պատժամիջոցները»՝ հավելելով, որ պատամիջոցները վնաս են հասցնում Հյուսիսային Կորեային և որ Միացյալ Նահանգները շարունակում են սահմանել դրանք:

Նշենք, որ Վաշինգտոնի և Փհենյանի միջև բանակցությունները հայտնվել էին փակուղու մեջ Հանոյում երկու առաջնորդների միջև համաժողովի ձախողումից հետո այս տարվա փետրվարին: Կողմերին չէր հաջողվել հաղթահարել տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ, և Թրամփը լքել էր բանակցությունները ժամանակից շուտ: Մայիսին Փհենյանն անցկացրել է բալիստիկ հրթիռների երկու փորձարկում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ