fbpx
Աշխարհ

Թրամփը լրացուցիչ գումար է ցանկանում ծախսել Մեքսիկայի հետ պատի կառուցման համար․ աղբյուր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Պենտագոնի միջոցներից լրացուցիչ 7,2 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին նոր պատնեշներ կառուցելու համար։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, տվյալ ֆինանսավորման շնորհիվ կառավարությունը բավականաչափ գումար կստանա մինչ 2022 թվականի գարուն նոր պատնեշի շուրջ 885 մղոնն ավարտին հասցնելու համար: Պարբերականի փոխանցմամբ՝ եթե հաստատվի գումարի հատկացման ծագիրը, ապա սահմանային արգելք հանդիսացող պատի վրա ծախսված գումարի չափը կհասնի 18,4 մլրդ դոլարի:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ 500-550 մղոն երկարությամբ պատը կկառուցվի նախքան 2020 թվականի նախագահական ընտրությունները: Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ բյուջեի այլ հոդվածներից մոտ 3,6 մլրդ դոլար կվերցնի Մեքսիկայի հետ սահմանին նոր պատնեշներ կառուցելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ