fbpx
Աշխարհ

Թրամփը մերժել է Զելենսկիի՝ Ուկրաինա այցելելու հրավերը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ երկիր այցելելու հրավերը։

«Ես հարգում եմ նախագահ Զելենսկիին, բայց կարծում եմ, որ այս պահին ոչ նպատակահարմար կլինի մեկնել Ուկրաինա»,- ասել է նա Newsmax հեռուստաալիքին տված մեկնաբանությունը՝ նշելով, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ներկայումս գործ ունի նրա հետ, և ինքը չի ցանկանում շահերի բախում ստեղծել:

Ավելի վաղ Զելենսկին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփին հրավիրել էր Ուկրաինա և ասել, որ 24 րոպեում նրան կբացատրի, որ 24 ժամում չի կարող խաղաղ կարգավորման հասնել։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ եթե 2024 թվականին ընտրվի ԱՄՆ նախագահ, կկարողանա լուծել Ուկրաինայի հակամարտությունը 24 ժամում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ