fbpx
Աշխարհ

Թրամփը մտադիր է գործարք կնքել թալիբնրի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է թալիբների հետ գործարք կնքել այս տարի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը՝ հավելելով, որ եթե անգամ գործարքը չկայանա, Վաշինգտոնը մտադիր է կրճատել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում:

«Աֆղանական ուժերն ավելի լավ են կարողանում տիրապետել իրավիճակին, և ես կարծում եմ, որ շուտով, ինչ-որ մի պահի, համաձայնագրով կամ առանց համաձայնագրի մենք կկրճատենք մեր ռազմական ներկայությունն Աֆղանստանում»,- հայտարարել է նա Axios պորտալին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփը մտադիր է «Թալիբան» շարժման հետ համաձայնագիրը կնքել մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները, խորհրդականը նշել է, որ դա կարող է տեղի ունենալ այս տարի:

«Ես չեմ դատում իրողությունների մասին նրանով, թե երբ են տեղի ունենալու ընտրությունները, բայց ես կարծում եմ, որ հնարավոր է գործարքն այս տարի տեղի ունենա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Բայց դա պետք է լավ գործարք լինի»,- նշել է Թրամփի խորհրդականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ