ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հունիսին պետական այց կատարել Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այցի ընթացքում Թրամփը կայցելի Բուքինգհեմյան պալատ: Ինչպես Twitter-ում գրել է BBC-ի թղթակից Ջոն Սոփելը, իր տեղեկության համաձայն, ԱՄՆ-ի նախագահի նախապատրաստվող այցի մասին պաշտոնապես կարող է հայտարարվել առաջիկա 48 ժամվա ընթացքում:
Ապրիլի սկզբին The Sunday Times թերթը գրել էր, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պատրաստվում է Թրամփին հրավիրել առաջիկայաում պաշտոնական այց կատարելու Միացյալ Թագավորություն: Հրատարակության տեղեկատվության համաձայն` բրիտանական կառավարության ներկայացուցիչները Սպիտակ տան գործընկերների հետ գաղտնի բանակցություններ էին վարում անցյալ տարվա վերջից՝ քննարկելով պատրաստվող այցի ժամկետները:
Թրամփն անցյալ տարվա հուլիսին Մեծ Բրիտանիա էր մեկնել եռօրյա աշխատանքային այցով: Նա բանակցություններ էր վարել վարչապետ Թերեզա Մեյի հետ և հանդիպել Եղիսաբեթ Երկրորդին: