fbpx
Աշխարհ

Թրամփը մտադիր է միջուկային զենքն օգտագործել փոթորիկների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով պաշտոնյաների հետ մի քանի անգամ ուսումնասիրել է փոթորիկների դեմ պայքարելու համար միջուկային ռումբերի օգտագործման հնարավորությունը, այս մասին լսած աշխատակիցներն ապշահար էին: Այս մասին հաղորդում է Axios պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Սպիտակ տունը չի մեկնաբանել պարբերականի աղբյուրների տեղեկությունները:

«Դրանք (փոթորիկները) սկսում են առաջանալ Աֆրիկայի ափերի մոտ, իսկ երբ շարժվում են Ատլանտյան օվկիանոսով, մենք ռումբ ենք նետում փոթորկի աչքի մեջ, և այն վերանում է: Մենք ինչո՞ւ չենք կարող դա անել»,-ինչպես փոխանցում է աղբյուրը, ասել է Թրամփը:

Նախագահն այս գաղափարը հայտնել է նաև վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ զրույցի ժամանակ, հայտնում է Axios-ը: Աղբյուրը պարբերականին ասել է, որ Թրամփը փոթորիկների ռմբահարման մասին խոսել է դեռևս 2017 թվականին, բայց առանց «միջուկային» բառի: Դա գրանցված է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի գրառման մեջ:

Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պաշտպանել է Թրամփի տեսակետը և ասել, որ սա տագնապելու պատճառ չէ, քանի որ նախագահի նպատակն է թույլ չտալ, որ աղետալի փոթորիկը հասնի մայրցամաքին: Նա հավելել է, որ նրա նպատակը վատը չէ:

Axios-ի աղբյուրները հայտնել են, որ գաղափարն, այնուամենայնիվ, պաշտոնական ձևակերպում չի ստացել:

Պարբերականը հավելում է, որ դեռևս Էյզենհաուերի վարչակազմն էր 1950-ական թվականներին մտածում այն մասին, որ փոթորկի կենտրոնում միջուկային ռումբ պայթեցնի կոնվեկցիոն հոսքերին հակազդելու համար: Այդ ժամանակ գաղափարը մշակել էր կառավարական գիտնականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ