Աշխարհ
06:00 25/01/2020

Թրամփը նոր անձանական ռեկորդ է սահմանել․ Factbase

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոր անձնական ռեկորդ է սահմանել մեկ օրում Twitter-ի իր էջում զետեղած հաղորդագրություների կամ թվիթների քանակով: Այս տվյալները հրապարակել է Factbase պորտալը, որը հետևում է Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնական հայտարարություններին։

Տեղական ժամանակով 18:35-ի (Երևանի ժամանակով հունվարի 23-ի 03:35-ի) դրությամբ Թրամփը հրապարակել է 142 հաղորդագրություն: Հաշվումների համաձայն՝ մինչ նա գտնվում էր Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, մեկական հաղորդագրություն է զետեղել յուրաքանչյուր 88 վայրկյանը մեկ:

Նախորդ ռեկորդը նախագահը սահմանել էր 2019 թվականի դեկտեմբերին, երբ 24 ժամվա ընթացքում հրապարակել էր 123 հաղորդագրություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ