Աշխարհ

Թրամփը նոր օրինագիծ է ստորագրել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հարածել է հայտարարություն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր ծրագրի տակ է ստորագրել: Ըստ տեղեկատվության Թրամփը ԱՄՆ Կոնգրոսի երկու խալատների կողմից հավանություն ստացած օրինագիծն է ստորագրել նոր ծրագրի վերաբերյալ, որի նպատակն է կորոնավիրուսի տարածած հետևանքները մեղմել:

Օրինագծի շրջանակում բյուջեից կհատկացվի տասնյակ միլիարդավոր դոլար միլիոնավոր ամերիկացիների օգնություն ցուցաբերելու համար, որոնք տուժել են նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկման պատճառով: Այս նախագիծը մեղմելու է նաև որոշ տնտեսական դժվարություններ՝ ֆինանսական օգնություն տրամադրելով նրանց, ովքեր ճգնաժամից ավելի շատ են տուժել, ներառյալ գործազրկության նպաստները: Փող կհատկացվի  հիվանդության պատճառով վճարովի արձակուրդի համար, իսկ ընտանեկան հանգամանքներով արձակուրդի միջոցները կմեծացվեն: Նախաձեռնությունը յուրաքանչյուր ամերիկացու նաև կապահովի կորոնավիրուսի ախտորոշման անվճար հետազոտության իրավունքով, անգամ եթե ապահովագրություն չունի: Կոնգրեսականները երկուշաբթի օրինագծում նաև «տեխնիկական շտկումներ» էին արել, որոնք, ըստ էության, կրճատել են հիվանդության դեպքում արձակուրդի համար հատկացվող միջոցները:

Ամերիկյան վարչակազմն ավելի վաղ Կոնգրեսից արդեն ստացել էր 8,3 մլրդ դոլար՝ համավարակի տարածումը զսպելու համար:

Ջոնս Հոփքինս համալսարանի տեղեկություններով, որը հաշվարկներ է կատարում դաշնային և նահանգային իշխանությունների տվյալների հիման վրա, երկրում վարակման դեպքերն անցել են 7,7 հազարից, մահացել է նվազագույնը 118 մարդ:

Աղբյուրը` news.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ