fbpx
Աշխարհ

Թրամփը պատրաստվում է արտակարգ դրություն սահմանել Մեքսիկայի հետ սահմանային հատվածում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արտակարգ դրության ռեժիմ սահմանել երկրի հարավային սահմանի հարակից տարածքում, որպեսզի դրա հիման վրա կարողանա ֆինանսավորում ապահովել Մեքսիկայի հետ սահմանին իր իսկ խոստացած պատը կառուցելու համար։ Այս մասին CNN-ին հայտնի է դարձել անանուն աղբյուրի կողմից տրամադրված նախագծից։

Վերջին շաբաթվա ընթացքում պատրաստված նախագծով նախատեսվում է, որ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարելու, և դրա հիման վրա 7 միլիարդ դոլար է տրամադրվելու արտակարգ դրությունը «սպասարկելու» համար։ Այս գումարը, ինչպես վաղուց ակնարկում են փորձագետները, ուղղվելու է պատի կառուցմանը։

Սա, թերևս, վերջին տարբերակն էր։ Թրամփը փորձում էր պատի կառուցման համար ֆինանսավորումը՝ շուրջ 5,7 միլիարդ դոլար, ներառել երկրի բյուջեի մեջ, սակայն հակառակորդ Դեմոկրատական կուսակցության մեծամասնությունը Կոնգրեսում չի անցկացնում բյոուջեի այդպիսի նախագիծ։ Արդյունքում բյուջեի չհաստատման պատճառով կառավարության մի մասի աշխատանքը դադարեցված է, քանի որ չկա որևէ փաստաթուղթ, որի հիման վրա պետք է ֆինանսավորվի այդ կառավարության աշխատանքը։

Այս դրությունը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի, և արտակարգ դրություն հայտարարելու միջոցով Թրամփը կարող է կողմնակի ձևով ֆինանսավորում հայթայթել խոստացած պատը կառուցելու համար։ Սա սկզբունքային հարց է, քանի որ պատը Թրամփի նախընտրական խոստումներից էր։ Նա խոստացել էր այդ պատի կառուցմամբ արգելափակել Մեքսիկայից հանցավոր տարրերի ներթափանցումը Նահանգներ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ